|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
3 տարի կալանքի տակ գտնվող և 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Առուշանյանի հարազատները դադարեցրել են հացադուլը հունվարի 31-ին:
Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, հայտնեց, որ հունվարի 31-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, Սիրահարների այգի (որտեղ հացադուլ են արել իրենք) է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կարճ զրույց է ունեցել կնոջս հետ, ասել է, թե քանի որ չի կարող միջամտել դատարանի գործունեությանը, ապա Վճռաբեկ դատարանի որոշումից հետո կընդունի մեզ»,- ասաց Լ. Առուշանյանը:
Նա հայտնեց նաև, որ, համաձայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, քրեական գործը հունվարի 16-ին վերաքննիչ դատարանից ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Եվ 3 ամսվա ընթացքում, այսինքն` մինչև ապրիլի 16-ը Վճռաբեկ դատարանը պետք է հրապարակի գործի վերաբերյալ որոշում:
Սակայն, այնուամենայնիվ, Առուշանյանի հարազատները պահանջում են, որ մինչև Վճռաբեկ դատարանի որոշումը գործին միջամտություն լինի, և փետրվարի 3-ից նստացույց են սկսել նախագահի նստավայրի մոտ: