|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ԱԺ նախագահն այսօր քվեարկության է դրել ԱԺ 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը։ Նա առաջարկել է հանձնաժողովը կազմավորել 12 անդամից` ՀՀԿ՝ 6, ԲՀԿ՝ 2, մյուս խմբակցություններից՝ մեկական ներկայացուցիչ։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ուրախ է, որ համագործակցության դաշտում գտնվեց լուծում, և որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նախագծին:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Գ. Սահակյանն առաջարկել էր հանձնաժողովը կազմել 13 անդամից՝ ՀՀԿ՝ 7, ԲՀԿ՝ 2, իսկ մյուս պատգամավորական խմբակցություններից՝ մեկական ներկայացուցիչ։ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն հրաժարվել էին մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին։
Իսկ այսօր հանձնաժողովի այս նոր կազմին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
Նշենք, որ երեկ ՀՅԴ խմբակցությունն է առաջարկել վերադառնալ հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման նախկին տարբերակին եւ ինչպես գազի ժամանակավոր հանձանաժողովի դեպքում պահպանել հավասարակշռությունը: