|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր Նոբելյան հանձնաժողովը Օսլոյում ներկայացրեց 2011թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի 3 կին դափնեկիրներին` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոնին, Լիբերիայի «Հանուն խաղաղության կանանց շարժման» ակտիվիստ Լեյմահ Գբովիին, ինչպես նաև եմենցի իրավապաշտպան, «Լրագրողներ առանց շղթաների» կազմակերպության ղեկավար Թավաքել Կարմանին:
Նոր Աֆրիկայի խորհրդանիշը համարվող 72-ամյա Էլեն Ջոնսոն Սիրլիֆը Լիբերիայի առաջին կին նախագահն է։ Մի քանի օր անց այդ երկրում նոր նախագահական ընտրություններ են անցկացվելու, եւ նա այս անգամ եւս պայքարելու է նախագահի պաշտոնի համար։
Մրցանակը երեք կանանց շնորհվել է «կանանց անվտանգության եւ խաղաղ կարգավորման գործընթացներին լիարժեքորեն մասնակցելու իրավունք ունենալու` ոչ բռնի պայքարի համար» ձևակերպումով: