|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ «Այրին» փոթորիկը հասել է ժամադրման վայր` Նյու Յորք:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից` զոհերից խուսափելու համար:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Հյուսիսային Կարոլինայում եւ Վիրջինիայում փոթորկի հետեւանքով զոհվել է ավելի քան 9 մարդ:
Փոթորկի պատճառով ԱՄՆ արեւելյան ափին դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: Այժմ փոթորիկը շարժվում է մայրաքաղաք Վաշինգտոնի ուղղությամբ: Քաղաքի իշխանությունները հայտարարել են հնարավոր ջրհեղեղի մասին, իսկ ահա Նյու Յորքում մեծ է տորնադոյի վտանգը:
Նշենք, որ փոթորկին ուղեկցող քամու արագությունը ժամում 120 կիլոմետրից նվազել է 104-ի: