Փետրվարի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի կունենա Եվրոպայի` մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի` մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին տարներին հաջող ելույթների շնորհիվ ընդգրկված է երրորդ զամբյուղում, որտեղ են նաև Թուրքիայի, Սլովենիայի, Ավստրիայի, Հունաստանի, Շոտլանդիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի եւ Մոնտենեգրոյի ընտրանիները: Այսինքն` նշված հավաքականների հետ Հայաստանի ընտրանին չի հանդիպի ընտրական փուլում:
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ, ինչպես և նախորդ վիճակահանությունների ժամանակ, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան ընտրական փուլում չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում:
Հավելենք, որ ընտրական փուլի հանդիպումները մեկնարկելու են 2015 թվականի մարտի 23-ին և ավարտվելու են 2016 թվականի հոկտեմբերի 11-ին։