կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 10:05
Սպորտ

Բռնցքամարտ. տեղի ունեցավ աշխարհի առաջնության վիճակահանությունը

Բռնցքամարտ. տեղի ունեցավ աշխարհի առաջնության վիճակահանությունը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը:


 46 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի 45 մարզիկ:

 

 Հայաստանը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը, այսօր՝ իր առաջին մենամարտում, կմրցի կորեացի Կիմ Ուոնհոյի հետ: 52 կգ քաշային կարգում Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Այանկոլ Օկեյջեմին: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը մեկնարկային փուլում ազատ կլինի: 60 կգ քաշային մեր մարզիկը 1/16 եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի Օրքան Ալիևի և սերբ Ֆլորան Սլաբո զույքի հաղթողի հետ: 75 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը նույնպես առաջին փուլում ազատ կլինի: Նա պայքարի մեջ կմտնի ապրիլի 18-ին և կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիև և Ճապոնիան ներկայացնող Ռեն ՈՒմեմուռա զույգի հաղթողի հետ: 81 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ապրիլի 19-ին: Նարեկի առաջին մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն:1 կգ քաշային կարգում Սերյոժա Հակոբյանի առաջին մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Այդին: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին:

 

Նույն օրը ռինգ դուրս կգա նաև մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով կմենամարտի Ավստրալիան ներկայացնող Տրավերս Տիֆանիի հետ: