Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի` մինչև 17 տարեկանների 2015/2016 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Անգլիայի, Պորտուգալիայի և Սան Մարինոյի` մինչև 17 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարը կանցկացվի Պորտուգալիայում, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Ադրբեջանում:
Ընդհանուր առմամբ, 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված այն 5 թիմերը, որոնք լավագույն արդյունքն են ցույց տվել իրենց խմբի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Գերմանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2016 թ. գարնանը: Մասնակից 32 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 15 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Ադրբեջանը:
ՀՖՖ պաշտոնական կայք