կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 13:15
Քաղաքական

Իսպանիան` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Իսպանիան` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Իսրայելում ավարտվել է ֆուտբոլի Եվրո-2013-ի երիտասարդական առաջնությունը:
Եզրափակիչը նույնն էր, ինչ Եվրո-2012-ին` հանդիպել էին Իսպանիան և Իտալիան: Երիտասարդ իսպանացիները վստահ հաղթանակ տարան իտալացիների նկատմամբ` 4:2: Իսպանիայից   հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան: 4-րդ գոլը հեղինակեց  «Մալագա»-ի ֆուտբոլիստ աստղ Իսկոն։
Իտալացիներին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն ավելին անել նրանց  չհաջողվեց:
Իսպանացիները  պատմության մեջ չորրորդ անգամ դարձան Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Իտալիա- Իսպանիա՝ 2։4
Չիրո Իմոբիլե 10, Ֆաբիո Բորինի 80-Տիագո Ալկանտարա 6, 31, 38 (11մ․), Իսկո 65 (11մ․)