Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Ստամբուլից պատգամավոր Օսման Քորութուրքը Մեջլիսի օրակարգ է բերել Չանաքքալեի 100-ամյակի կապակցությամբ ԱԳ նախարարության տպագրած օրացույցում Ծիծեռնակաբերդի լուսանկարի հայտնվելու հարցը. տեղեկացնում է Haberler-ը:
Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու Հայկական սփյուռքն «ապրիլի 24-ի իրադարձությունների» 100-րդ տարելիցի կապակցությամբ միահամուռ ուժերով արշավ են սկսել ընդդեմ Թուրքիայի, նա հարց է ուղղել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին. «Օրացույցում այդ լուսանկարի հայտնվելն այդ արշավի հետ կա՞պ ունի:
Հիշեցնելով Թուրքիայի կառավարության՝ հայերի արշավի դեմ հատուկ աշխատանքներ սկսելու մասին հայտարարությունը, Քորթուրքը եւս մի քանի հարց է ուղղել Չավուշօղլուին: Այսպես`
1. ԱԳ նախարարության օրացույցի ապրիլ ամսվա հատվածում այդ լուսանկարի հայտնվելն այդ աշխատանքների հետ կա՞պ ունի:
2. ԱԳ նախարարության օրացույցում այս լուսանկարի հայտվելը Հայկական պնդումների 100-ամյակի կապակցությամբ «դրանք լռելյայն ընդունելով մեղմելու» նպատակով արված նոր ռազմավարությո՞ւն է:
3. Ձեր նախարարությունը չմտածե՞ց, կամ հարգելի նախագահը չզգուշացվե՞ց, որ 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի և Հայկական սփյուռքի արշավին «իբր» դիմակայելու նպատակով կազմակերպված` Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին այլ երկրների նախագահներին հրավիրելը միջազգային հանրության կողմից ընկալվեց որպես մեր պետության կողմից արված «անհաջող մանևր», նախագահներին հայկական պնդումների և մեր պետության միջև ընտրություն անելու դրության մեջ գցեց, այն դեպքում, երբ նրանք գուցե նման մտադրություն անգամ չունեին:
4. Հայաստանի և Հայկական սփյուռքի արշավի դեմ, դուք՝ որպես նախարարություն, ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում: Դրանց թվում օրացույցում հայտված լուսանկարի նման անակնկալ «զարգացումներ» կա՞ն: