Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիմում ենք աշխարհի ժողովուրդներին` կոչով, որ ժամանակն է արդարացիությունը վերականգնելու և, Ցեղասպանությունն ընդունելով հանդերձ, ապրիլի 24-ին Հայաստան այցելելու, քանզի մեր ապագայի համար պատասխանատու է ժողովուրդը, ոչ թե բարոյազուրկ քաղաքական էլիտան: Նման կոչով է հանդես եկել «Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստվածաբան Վարդան Խաչատրյանը, ով նույնպես միացել է այս կոչին, նշեց, որ աշխարհը, փոխանակ իր խղճին ականջալուր լինելու, շարունակում է անհասկանալի քաղաքականությունը, և մի շարք պետություններ են պատրաստվում մասնակցել Թուրքիայի «ծեսին»` Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառմանը:
«Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակը տոնելու փաստը մեջտեղ բերելով` թուրքերն ամեն ինչ անում են, որպեսզի Հայոց ցեղասպանության խորհուրդը ջնջեն այդ օրվա վրայից, ուզում են` օրացույցի մեջ ապրիլի 24-ն այլ նշանակությամբ հիշեն: Ցավալի է, որ Անգլիան որոշեց մասնակցել այդ միջոցառումներին` մի կողմ թողնելով խիղճը»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա` լավ կլիներ, որ միջազգային տերմինաբանության մեջ մտներ Եղեռն բառը, ինչը նշանակում է բնիկ ժողովրդին ոչնչացնել սեփական երկրում:
Սիրիահայ մտավորական Գառնիկ Սարգսյանի հավաստմամբ` Թուրքիայի քայլը` ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օրը տոնելը, պետք է ընկալել որպես թշնամական քայլ` մեր դեմ ուղղված: «Սա թշնամական քայլ է թե՛ Թուրքիայի կողմից, թե՛ այն պետությունների, որոնք պատրաստվում են մասնակցել այդ միջոցառումներին: Սա հակահայկական լինելուց առաջ հակամարդկային արարք է»«- ասաց նա: