|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ֆորմուլա-1»-ը պաշտոնապես հայտարարել է 2021 թվականի Կանադայի Գրան պրիի չեղարկման մասին: Այս մրցաշրջանում Մոնրեալի փուլը այլևս չի կայանա. նախորդ տարվա նման չեղարկման պատճառը Կանադայում սահմանափակումների ծանր իրավիճակն է՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ:
Նաև «Ֆորմուլա 1»-ում հաստատել են, որ առաջնության օրացույցում Մոնրեալի փուլին փոխարինելու է Թուրքիայի Գրան պրիին: Ստամբուլի փուլը ուղղակիորեն կզբաղեցնի Կանադայի Գրան պրիի տեղը և տեղի կունենա հունիսի 13-ին՝ Բաքվում անցկացվող մրցավազքից անմիջապես հետո:
Նշենք սակայն, որ Թուրքիան նույնպես գտնվում է համաճարակային ծանր իրավիճակում. երկիրն այսօրվանից՝ ապրիլի 29-ից, մտնում է երկշաբաթյա լոքդաունի մեջ։
Ստամբուլի Գրան պրին անցկացվել էր 2005-2011 թթ., որից հետո պայմանագիրը չէր երկարաձգվել։ Միայն անցած տարի, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և Գրան պրիների սղության պատճառով, որոշվել էր «Ֆորմուլա-1»-ը դարձյալ վերադարձնել Թուրքիա՝ ժամանակավորապես։