Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է ավելի քան 100 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Տղաները պայքարել են խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր մրցաձևերում, իսկ աղջիկները՝ խոցասուսերում և ճկասուսերում: Ըստ մրցաձևերի մեդալակիր են դարձել` Աշոտ Խալաթյանը (խոցասուսեր), Գրիգոր Պապոյանը (ճկասուսեր), Արմեն Խալաչյանը (թրասուսեր), Անահիտ Նավասարդյանը (խոցասուսեր) և Աիդա Ալոյանը (ճկասուսեր):
Առաջնության գլխավոր մրցավար Ալիկ Նավասարդյանի խոսքով՝ մրցումների մակարդակը սպասվածից բարձր է եղել. «Առաջնությունը ցույց տվեց, որ խոստումնալից մարզիկները բավականին շատ են, ինչն անչափ ուրախալի է: Անկեղծ ասած, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տևական դադարը հաշվի առնելով՝ սպասելիքները մեծ չէին, սակայն և՛ մասնակիցների թիվն էր ուրախացնող, և՛ մակարդակը»:
Նշենք, որ առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը, որն առաջիկայում կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ պատրաստվելով ապրիլին Եգիպտոսում կայանալիք աշխարհի առաջնությանը: