Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-04-04 13:40
Սպորտ

Հայաստանում կանցկացվի սուսերամարտի` մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Հայաստանում  կանցկացվի սուսերամարտի` մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Ապրիլի 15-ից 19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի` մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 31 երկրի մոտ 300 մարզիկ: Առաջնությունը կկայանա Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում: Այս կարևորագույն ստուգատեսին Հայաստանը կներկայանա 16 մարզիկով: Հայ սուսերամարտիկները  հանդես կգան խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանն արդեն հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը:

Խոցասուսեր աղջիկներ

1. Էմմա Պողոսովա
2. Լիլիթ Էվոյան
3. Ինեսա Բաբախանովա
4. Նաիրա Համազասպյան

Խոցասուսեր տղաներ

1. Էդուարդ Օվիկյան
2. Վահագն Գրիգորյան
3. Արմեն Գրիգորյան
4. Աբրահամ Սարգսյան

Ճկասուսեր աղջիկներ

1. Անահիտ Ալոյան
2. Հասմիկ Աղաբաբյան
3. Արփինե Աթոյան
4. Սեդա Գևորգյան

Ճկասուսեր տղաներ
1. Մայքլ Հովհաննիսյան
2. Արմեն Դալլաքյան
3. Պարգև Ստեփանյան
4. Հենրիկ Բալիկյան

Մեր մարզիկները հանդես կգան ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում: