|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանական սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում տարեց տղամարդն ադրբեջանական դրոշով սրբում է ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է 1news.az-ը, ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-տեխնիկական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ այդ անձը Սումգայիթ քաղաքի 72-ամյա բնակիչ Սոլթան Մեհդիեւն է։ Մեհդիեւն արդեն «հրավիրվել է» ոստիկանության քաղաքային վարչություն եւ բացատրություններ է տվել։ Նրա խոսքով՝ ինքը տաքսու վարորդ է եւ, ցանկանալով մաքրել ավտոմեքենան, «դրա համար նախատեսված կտորի փոխարեն սխալմամբ դրոշն էր վերցրել»։ Մեխտիեւը վստահեցրել է, որ զղջում է եւ ներողություն է խնդրել իր արարքի համար։