կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-01 23:40
Սպորտ

Ծաղկաձորում կայացավ «Snow Volleyball Tour 2015» մրցաշարը

Ծաղկաձորում կայացավ «Snow Volleyball Tour 2015» մրցաշարը

   Այսօր Ծաղկաձորում կայացավ վոլեյբոլի  «Snow Volleyball Tour 2015» մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը,  միջոցառմանը մասնակցում էին  տղամարդկանց և կանանց  8 թիմեր: Կանանց մրցաշարում մասնակցում էին «Նժդեհ 1»,«Նժդեհ 2», «Նժդեհ 3», ԽՄՕՄՄ 1,2,3,  «Ավան» և «Աջափնյակ» թիմերը: Հետաքրքիր պայքարում եզրափակիչ խաղի իրավունք ձեռք բերեցին «Նժդեհ» և ԽՄՕՄՄ-3 կանանց թիմերը, որտեղ  «Նժդեհ»-ը հաղթեց  2:0 հաշվով և Անահիտ Եփրիկյան և Քնարիկ Նազարյան զույգը ճանաչվեց կանանց մրցաշարի չեմպիոն:

 

Տղամարդկանց մրցաշարում  հանդես էին գալիս «ՖԻՄԱ »-1,2, «Ստեփանակերտ », ԽՄՕՄՄ-1,2, «Աջափնյակ»,«Նոր-Նորք-1 »,2 թիմերը: Պայքարն ավելի հետաքրքիր ստացվեց կիսաեզրափակիչ հանդիպումներում` ի վերջո եզրափակիչ դուրս եկան «ՖԻՄԱ -1 » և «ՖԻՄԱ-2 » թիմերը: Լարված պայքարում   2:1 հաշվով հաղթեց «ՖԻՄԱ-1»-ը  և Հովհաննես Ասմարյան և Գրիգորի Ամբարյան զույգը ճանաչվեց «Snow Volleyball Tour2015»  առաջնության տղամարդկանց մրցաշարի հաղթող:  Մրցանակակիր զույգերը պարգևատրվեցին մեդալներով և մրցանակներով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի և Red Bull Armenia կազմակերպության կողմից: