| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկայի Սենթ Լուիսում մեկնարկած Grand Chess Tour-ի չորրորդ փուլում տասը գրոսմայստերներ խաղացել են արագ շախմատի երեք տուր:
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն՝ վաստակելով 4 միավոր: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:
Առաջին տուրի արդյունքները.Արոնյան-Նավարա` 1:0, Անանդ-Նակամուրա` 0:1, Լե Կուանգ Լյեմ- Կարուանա` 1:0, Կասպարով-Կարյակին, Նեպոմնյաշչի-Դոմինգես` ոչ-ոքի:
Երկրորդ տուր. Կարյակին-Լե Կուանգ Լյեմ` 1:0, Արոնյան- Նեպոմնյաշչի` 0:1, Նավարա-Կարուանա` 0:1, Նակամուրա-Կասպարով, Դոմինգես-Անանդ` ոչ-ոքի:
Երրորդ տուր. Կարուանա-Կարյակին` 1:0, Անանդ-Արոնյան` 0:1, Լե Կուանգ Լյեմ-Նակամուրա` 1:0, Կասպարով-Դոմինգես, Նեպոմնյաշչի-Նավարա` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը երեք տուրերից հետո. 1-4. Կարուանա, Լե Կուանգ Լյեմ, Արոնյան, Նեպոմնյաշչի` 4-ական միավոր, 5-8. Կարյակին, Կասպարով, Դոմինգես, Նակամուրա` 3-ական, 9-10. Նավարա, Անանդ` 1-ական:
Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1: