կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 15:32
Սպորտ

Կայացավ հեծանվասպորտի ''Երևանյան գավաթ''-ի անդրանիկ մրցաշարը

Կայացավ հեծանվասպորտի ''Երևանյան գավաթ''-ի անդրանիկ մրցաշարը

Սեպտեմբերի 1-ին Երևանի  «Վահագնի»  թաղամասում տեղի ունեցավ «Երևանյան Գավաթ» սիրողական հեծանվային սպորտի առաջին  բաց մրցաշարը՝ մայրաքաղաքի հեծանվասպորտի բազմաթիվ սիրահարների  մասնակցությամբ. հայտնում է msy.am-ը:


Նախաձեռնությունը Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայինն էր, որին աջակցել էին ՀՀ sպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և HOVNANIAN  INTERNATIONAL  ընկերությունը:


Մրցաշարին հայտ ներկայացրած  300-ից ավելի մասնակիցներից եզրափակիչ փուլ էին դուրս եկել 70-ը,  այդ թվում`  10 աղջիկ: Վերջիններիս ներկայությունն առանձնակի շուք ու տրամադրություն էր հաղորդում միջոցառմանը:  


Լեռնային՝  1500 մ հեծանվավազքում  «Երևանյան Գավաթ» սիրողական հեծանվային սպորտի անդրանիկ գավաթակիրը դարձավ Հակոբ Սահակյանը, մրցաշարի արծաթե և բրոնզե մրցանակիրներն են Ռուբեն Աշիկյանը և Արա Սարգիսյանը:  Նույն հեծանվավազքում  աղջիկներից լավագույնը ճանաչվեց  Սիրանուշ Բաղդասարյանը:


 «Նմանօրինակ մասշտաբային միջոցառումներին աջակցելն ու խրախուսելը  մեզ համար և' հաճելի է, և' պարտավորեցնող,  առավել ևս, որ միջոցառման նախաձեռնողը երիտասարդ է ու նպատակ ունի էլ ավելի մասսայականացնել հեծանվասպորտը:  Այս  մրցաշարերը կարող են ՀՀ-ում պրոֆեսիոնալ հեծանվասպորտի զարգացման լավագույն պատվարը դառնալ, միաժամանակ կքարոզվի առողջ ապրելակերպը, իսկ  հեծանիվը  փոխադրամիջոց դարձնելով՝  կունենանք էկոլոգիապես մաքուր Երևան»,- շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ  Մնացականյանը: