Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանգստյան օրերին Արտաշատում անցկացվեց Հայաստանի վաստակաշատ մարզիչ (աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանի ու շատ այլ անվանի ըմբիշների մարզիչ) Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը:
Մրցումների ավարտից հետո մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նշեց, որ մրցումներին հատուկ մասնակցում էին 1995-96 թթ.ծնվածները, որոնք մյուս տարի պետք է կազմեն երիտասարդական հավաքականը:
- Հուշամրցաշարի ընթացքում ի հայտ եկան մի քանի ըմբիշներ, որոնք Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղեր չէին գրավել, սակայն նրանք հավաքականում տեղ ունենալու արժանի են: Նրանք կմիանան հավաքականին և կմասնակցեն ուսումնամարզական հավաքներին ու միջազգային մրցաշարերին: Մրցումներն ցույց տվեցին, սակայն, որ դեռ շատ անելիք կա, հատկապես` ըմբիշների ֆիզպատրաստության ու դիմացկունության առումով,- ասաց Ավետիք Վարդանյանը:
Ըստ քաշային կարգերի չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձան`
50 կգ՝
1. Ռազմիկ Միսակյան ՕՀՔ (մարզիչ՝ Հովսեփ Հովսեփյան)
2. Հովհաննես Վարդումյան Արտաշատ
3. Սիմոն Օրդոյան Արտաշատ, Կարեն Զուրաբյան
55 կգ՝
1. Խորեն Թեմուրյան ՕՀՔ (մարզիչ՝ Էդուարդ Թունյանց)
2. Աղաջանյան Հմայակ ԲԿՄԱ
3. Մխիթար Գրիգորյան Ջրվեժ, Ղազար Համբարձումյան Վանաձոր
60 կգ՝
1. Աշոտ Վելիցյան Տաշիր (մարզիչ՝ Գևորգ Ղամբարյան)
2. Յաշա Բաբայան Արտաշատ
3. Հարություն Բարսեղյան Գյումրի, Հարություն Կոնսուլյան Գյումրի
66 կգ՝
1. Արա Թովմասյան Գառնի (մարզիչ՝ Կարեն Ենոքյան)
2. Միսակ Հակոբյան Ռուսաստան
3. Գոռ Սարգսյան, Կարեն Սերգոյան (երկուսն էլ ՕՀՔ)
74 կգ՝
1. Արեն Ալեքյան Վանաձոր (մարզիչ՝ Արամ Խանզադյան)
2. Անդրանիկ Գաբրիելյան Գառնի
3. Սուրեն Խաչատրյան ԲԿՄԱ, Ֆրունզիկ Մնացյան ՀՄՄ
84 կգ՝
1. Ալիմբեկ Այդինով Ռուսաստան
2. Կեխավա Ինսիանի Ռուսաստան
3. Տիգրան Ադիբեկյան Դինամո, Հովհաննես Մխիթարյան Վանաձոր
96 կգ՝
1. Ալեքսանդր Կրասնոլուցկի Ռուսաստան
2. Խաչիկ Մայիլյան Արտաշատ
3 . Էդուարդ Ղազարյան