կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-18 12:10
Տարածաշրջան

«Եվրատեսիլ»-ում Թուրքիան ներկայացրած երգչուհու եռագույն զգեստը հիստերիայի մեջ է գցել ադրբեջանցիներին

2009-ին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Թուրքիան ներկայացրած հայտնի երգչուհի, Թուրքիայում «Մանկական ձայն» երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ Հադիսեն հաղորդման ընթացքում կրել է հայկական եռագույնը հիշեցնող զգեստ:

Ադրբեջանական մամուլում Հադիսեի զգեստը լայնորեն քննադատվել է: Մասնավորապես՝ ընդգծվել է այն հանգամանքը, որ «հայկական» զգեստով Հադիսեն զուգերգով է հանդես եկել ազերի երեխայի հետ: Նրանք փորձել են ենթատեքստ գտնել դրա տակ:

Քննադատություններին արձագանքած երգչուհին հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Իմ մասին ասված շատ խոսքերին հիմնականում չեմ պատասխանում, սակայն իմ՝ թուրք լինելու, քուրդ լինելու, մշակույթի կամ «ես»-ի մասին անհիմն մեկնաբանություններ անող փոքրոգի մարդկանց պատասխանում եմ՝ նախընտրում եմ լռել, քան տգետի հետ տգետ լինել: Ուրիշ գործ չունե՞ք՝ զբաղվելու: Իմ կրած զգեստի մասին չեք կարող մեկնաբանություններ անել անմարդկային, հիվանդագին երևակայությամբ»: