Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, կառավարության նիստին զուգահեռ, ՓՄՁ ներկայացուցիչները շարունակեցին նախորդ օրերին սկսած իրենց բողոքի ցույցը` ուղղված կառավարության կողմից լրացված «Շրջանառության հարկի» դեմ, որը ուժի մեջ կմտնի երկու օրից:
Նախորդ բոլոր օրերին և այսօր ցույցը վարող երիտասարդ ԲՀԿ-ական Արտակ Գրիգորյանը հայտարարեց, որ եթե ՓՄՁ-ների պահանջը չկատարվի, ապա ՓՄՁ մոտ 7000 ներկայացուցիչ հրապարակավ` կառավարության շենքի առջև, կվերադարձնի իր լիցենզիան և կհրաժարվի աշխատել:
ԲՀԿ-ական երիտասարդը հիմնականում բողոքում էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից` պահանջելով նրա հրաժարականը: «Թող ապացուցեն, որ «Մեգաֆուդ»-ն աշխատում ա թղթով ու չի պատկանում Գագիկ Խաչատրյանին: Միայն նրա կողմից են իրականացվում հարկային կուրացիաները, և ծիծաղելի է, որ այդ մարդիկ հայտարարում են, թե ցանկանում են խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: Չեմ վախենում ասել, որ «Մեգաֆուդը» չի տրամադրել փաստաթուղթ: Այս օրենքը միտված է փոշիացնել փոքր և միջին ձեռնարկատիրության դաշտը ու մոնոպոլիզացնել դաշտը: Իսկ Ալավերդյան Արմենին մի' ֆետիշացրեք, իրա ասածները բանի տեղ մի' դրեք, նա իրեն վաղուց սպառել է»,- ասաց նա:
Ցույցին միացան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը:
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը, երբ սկսվի հերթական քառօրյան, ինքը վարման կարգով ելույթ է ունենալու և առաջարկելու է արտակարգ ու անհետաձգելի խորհրդակցություն անցկացնել ԱԺ նախագահի մոտ` հրավիրելով ՀՀ ֆինանսների նախարարին: