Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի ձերբակալության վերաբերյալ Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը զրուցել է հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Երազգավորս և Բայանդուր գյուղերի բանկիչների հետ:
«Ոչ մեկին չեմ հանդիպել, որ ասեին, թե բռնել են նրան: Բայց մի քանիսին հանդիպել եմ, որ ասել են, թե տեսել են` ոնց են բռնել ռուս զինվորականները»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանը` հայտնելով, որ այդ գյուղերում մի քանի օր առաջ է եղել:
Նրա խոսքով` գյուղացիները կաշկանդված են ու խուսափում են հրապարակային խոսելուց: «Արդեն նեղվում էին, երկու գյուղերում էլ չէին ուզում հարցազրույց տալ, բայց զրուցեցինք, ասացին, թե տեսել են` նա է եղել: Բայց, դե, մութ է եղել, որքանով է ճիշտ, չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը:
Լևոն Բարսեղյանը նկարագրվող փախուստի հատվածում ֆիքսել է նաև սահմանի երկայնքով ձգվող փշալարի կտրված ու կապված մի հատված, սակայն դրա վերաբերյալ նույնպես մեկնաբանություններ անել չի ցանկանում` գուցե ավելի վաղ է կտրված եղել: