Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ԲՀԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում մասնակցել սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավին:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ԲՀԿ քարոզչության պատասխանատուներն են լինելու ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը, Աբրահամ Մանուկյանը, կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը, նա էլ համակարգելու է քարոզչությունը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և Միքայել Մելքումյանը:
Հարցին՝ քարոզարաշավի ընթացքում ԲՀԿ-ն հանրահավաքներ իրականացնելո՞ւ է, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Հանրահավաքների ֆորմատ, չեմ կարծում, որ իմաստ ունի: Մարզային հանդիպումներ կլինեն, և բնականաբար, կօգտվենք եթերաժամի հնարավորություններից: Արդեն ավարտում ենք ժամանացույցի կազմումը` մարզային հանդիպումների, ինչպես նաև Երևանում համայնքային հանդիպումների: Կարծում եմ` դա ավելի օպտիմալ է, քան հանրահավաքներ հրավիրելը»:
Հարցին` արդյո՞ք միանալու են ՀՀԿ-ի քարոզարշավին, պատասխանեց. «Ոչ, ՀՀԿ-ի քարոզարշավին չենք միանալու, այլ առանձին ենք գործելու:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ի «այո»-ն տարբերվո՞ւմ է ՀՀԿ-ի «այո»-ից, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես նրանց մոտիվացիաներին ծանոթ չեմ, որովհետև մեր կուսակցության խնդիրներով եմ զբաղվում»:
Մեր հարցին՝ ԲՀԿ-ն կաշկանդվո՞ւմ է այն հանգամանքից, որ ՀՀԿ-ի շտաբի ղեկավարը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, գուցե դա՞ է պատճառը, որ չեն միանում միասնական շտաբին, Զոհրաբյանը զարմանքով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի վարչապետի անձը մեզ կաշկանդի»:
Լրագրողների դիտարկմանը, որ ԲՀԿ-ին շատերն են կապում վարչապետի անվան հետ, արձագանքեց. «Դե, հիմա էդ կապողներին պետք է հարցնել: Ես բացարձակապես կաշկանդված չեմ, եթե ես վստահ եմ ու գիտեմ, դրանում մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ վարչապետը ԲՀԿ-ի հետ որևէ առնչություն չունի, ես չեմ կարող այլոց ենթադրյալ տվայտանքների կամ ենթադրյալ եզրակացությունների պատճառով լինել կաշկանդված, բացարձակապես ոչ: Ես գտնում եմ, որ ԲՀԿ-ն իր առանձին քարոզարշավը պետք է տանի»: