Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանելու քրեական գործում ներգրավվել է տուժողների 5 իրավահաջորդ: Նրանք, սակայն դեռևս փաստաբաններ չունեն: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա նշեց նաև, որ իրավահաջորդների ինքնությունը դեռևս բացահայտել չեն կարող` նրանց իսկ խնդրանքով:
Օրեր առաջ փաստաբան Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ Շիրակի մարզում գործունեություն ծավալող 30 փաստաբաններ պատրաստ են անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել տուժողների իրավահաջորդներին:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանն ասաց, որ նախաձեռնությանը միացել են նաև փաստաբաններ Երևանից ու Լոռու մարզից: Հայտնի փաստաբաններից արձագանքնել են` Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը, Ռուբեն Բալոյանը և այլք:
Հայկ Հարությունյանը հայտնեց, որ տուժողների իրավահաջորդները կապվել են իր հետ, խնդրել, որ իրենց տան նախաձեռնությանը մասնակցող փաստաբանների ցուցակը, որ իրենք ընտրեն 1-2 փաստաբանի: Սակայն դեռևս որևէ փաստաբան չի ներգրավվել գործում, ասել են, թե, քննչական գործողությունների հետ կապված, սպասում են ինչ-որ պատասխանի: