Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո ձերբակալված` «ԿամԱԶ» բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս որևէ նորություն չկա իր պաշտպանյալի և գործի նյութերի մասին:
Երեկ լրատվամիջոցների հետ զրույցում փաստաբանը հայտնել էր, որ այս գործով, որպես պաշտպան, ներգրավվել է նոյեմբերի 13-ից` դեպքից 3 օր անց: Անմիջապես դեպքից հետո Մ. Վարդանյանը հրաժարվել է փաստաբան ունենալուց, քանի որ հեռախոսով չեն թույլատրել կապվել հարազատների հետ, և նա կարծել է, որ սոցիալապես վատ վիճակում ապրող ընտանիքը հնարավորություն չի ունենա փաստաբան վարձելու:
Նշենք, որ Մանվել Վարդանյանի նարդեն մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Սակայն փաստաբանը կարծում է, որ նախաքննական մարմինը շտապել է մեղադրանք ներկայացնել, քանի որ դեռևս չկան նշանակված փորձաքննությունների արդյունքները: Եվ, ընդհանուր առմամբ, նախաքննական մարմինը, ըստ փաստաբանի, միակողմանի քննություն է կատարում` չանդրադառնալով նաև «ԳԱԶելի» վարորդի մեղավորությանը: Լ. Բալյանը բացարակ է հայտնել գործով քննիչին` դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Փաստաբանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, թեև բժշկական օգնություն ցուցաբերել են, սակայն դեռևս բուժվելու կարիք ունի: Նաև սթրեսային վիճակում է, ուշքի չի գալիս տեղի ունեցածից: «Նա սթրեսային վիճակում է, ասում է՝ ես մեղավոր եմ, տարեք ինձ 100 տարի դատեք, սպանեք ինձ, ինչ ուզում եք արեք»,- պատմեց փաստաբանը: