Եռաբլուրում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ժողովրդական հուզումները կարո՞ղ են լինել խաղաղ ու միանգամայն հանգիստ, նշեց. «Իհարկե, կարող է լինել հանդարտ»: Ճշտող հարցին` չէ՞ որ դրանք ժողովրդական հուզումներ են, պատասխանեց. «Հուզվում են... գիտե՞ք որ ժամանակ»:
Լրագրողների հարցին. «Բացի աղոթելուց, ի՞նչ խորհուրդ կտաք», պատասխանեց. « Եվս մեկ անգամ աղոթեք, միգուցե կօգնի»: