|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ոչ թե մենք ենք պատժում, այլ օրենքն է պատժում: Այն ինչ հանդուժվել է 2012-2013թթ., չի հանդուժվելու հիմա: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` մեկնաբանելով օրեր առաջ իր իսկ կողմից արված այն հայտարարությունը, թե «մենք էլ էինք առաջ ծեծում, ջարդում, ստորացնում, բայց հիմա այլևս չենք ծեծում ու ստորացնում, մենք հանդուժում ենք»:
Ոստիկանապետը պարզաբանեց, որ իր հայտարարությամբ նկատի է ունեցել միլիցիայից ոստիկանություն անցումը. «Ամբողջ ընթացքում խոսվել է այն մասին, որ միլիցիան ծեծելով ու ստորացնելով է ցուցմունքներ վերցրել: Նախկինում գուցե այդպես է եղել, բայց հիմա մենք փոխվել ենք»,- ասաց ոստիկանապետը` հավելելով, որ այսօր ոստիկանական համակարգում չկան ծեծողներ ու ջարդողներ:
Ոստիկանապետը, խոսելով ոստիկանական համակարգում կադրային փոփոխությունների մասին, կարևորեց այդ հարցում հասարակության հետ ակտիվ համագործակցությունը: «Եթե ոստիկանն իրեն վատ է պահել, ձեզանից պետք է իմանանք: Պետք է միասին աշխատենք և միմյանց օժանդակենք»,- լրագրողներին դիմելով` ասաց ոստիկանապետը: