|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ավստրիայի Չուգանս քաղաքում մեկնարկել է Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12-րդ փառատոնը:
Այսօր տեղի ունեցավ գեղասահքի մրցաշարը: Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ծրագրով գեղասահորդուհիների մրցաշարում` կարճ ծրագրով մրցաձևում, 30 մրցակցուհիների պայքարում գերազանց հանդես եկավ Հայաստանի պատվիրակ Անաստասիա Գալուստյանը: Նա վաստակած 52,94 միավորով գրավեց առաջին տեղը և չեմպիոն դառնալու լուրջ հայտ ներկայացրեց:
Հունվարի 28–ին գեղասահորդուհիները կմրցեն ազատ ծրագրով: Երկու մրցաձևերի (կարճ և ազատ) ընդհանուր գումարով կորոշվեն մրցանակակիրները:
Ավելացնենք, որ կարճ ծրագրով մրցաձևում 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին, համապատասխանաբար, Ալեքսանդրա Պրոկլովան (Ռուսաստան, 50, 75) և Լեա Սերնանը (Ֆրանսիա, 49, 04):