Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու «շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նման հայտարարությունը ավելի շատ անոնս է եղել, քան զուտ տեսակետ: Բանն այն է, որ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցական «վերնախավին» տեղեկացրել է, որ ինքն իր որոշումը կայացրել է, և առաջիկա օրերին, առավելագույնը՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ է ներկայացնելու:
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ քայլի հնարավոր վտանգների մասին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, թե ինչ լինելու է, կլինի, Ռուսաստանից որևէ հույս ու սպասելիք չկա, իսկ Արևմուտքը կարող է անվտանգային երաշխիքներ տալ:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, Փաշինյանը հորդորել է պատգամավորներին՝ «գնալ, մտածել, որոշել», թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ում ընդվզողները փոքրամասնություն են կազմում, իսկ մեծ մասը պարզապես «ձեռք է բարձրացնում»՝ հաստատելու Փաշինյանի ցանկացած որոշում: Ի դեպ, «որոշիչ» նիստը նախատեսվում էր երեկ ուշ երեկոյան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում