|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ` գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ:
Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և, հավաքելով 55,89 միավոր, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Առաջին տեղում` 60,87 միավորով, Ճապոնիայի ներկայացուցիչ Յունա Շիրայիվանն է:
Անաստասիա Գալուստյանի հաջորդ ելույթը կլինի փետրվարի 16-ին, գեղասահորդները կներկայանան ազատ ծրագրով: