կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 15:58
Իրավական

Ըստ փոխոստիկանապետի` Պերմյակովի ասածները մեջբերելն էական նշանակություն չի ունեցել

Ըստ փոխոստիկանապետի` Պերմյակովի ասածները մեջբերելն էական նշանակություն չի ունեցել

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այն կարծիքին չէ, որ ոստիկանությունը տապալել է Պերմյակովին հայտնաբերելու օպերացիան: «Գործում այս կամ անձի թերացման վերաբերյալ խնդրում եմ մի քիչ սպասել, հասկանալ իրավիճակը, նոր քննարկել այդ հարցերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե Պերմյակովի նախնական ցուցմունքից հատվածներ հրապարակելիս, մասնավորապես նրա` ջուր խմելու մասին պատմելիս փոխոստիկանապետն արդյո՞ք չի պատկերացրել իրավիճակը, չէ՞ որ հանրությունն էլ ավելի բորբոքվեց, և արդյո՞ք տվյալ պահին ճիշտ էր նման ցուցմունք հրապարակելը, Պողոսյանը պատասխանեց. «Քանի որ բոլորի կողմից կար անհագ ցանկություն, և մենք պարտավոր էինք հանրությանն իրազեկել, քանի որ շատ շիկացած էր մթնոլորտը, նախնական օպերատիվ զրույցների արդյունքում` որոշակի տվյալներ ենք ներկայացրել, որոնք, կարծում եմ, էական նշանակություն չեն ունեցել, իսկ հիմա ` նախաքննության ընթացքում, երբ քննչական կոմիտեն կցանկանա, հաշվի առնելով նախաքննության գաղտնիության խնդիրները, կներկայացնի ավելի պարզ: Մենք ընդամենը ասացինք, որ դեպքի վայրում մնացել է զենքը, շատ օպերատիվ պարզել ենք, որ տանը, որտեղ դեպքը պատահել է, այլ զենք և ռազմամթերք չի եղել: Ընդամենը այսքանը»,- ասաց նա և հավելեց, որ Պերմյակովի` ջուր խմելու պատմության մասին միայն ինքը չի ասել: «Ես հղում եմ կատարել նրա խոսքին, ասել եմ, որ դրանք ընդամենը պատճառաբանություններ են և ստուգվում են»,- ասաց փոխոստիկանապետը: