|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Լրագրողները իրենց բեյջերը եթե ցույց տան, տեղաշարժի թերթիկը պարտադիր չէ՝ մենք այդպես ենք հրահանգավորել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը մամուլի ասուլիսում։
Նա նաև տեղեկացրեց, որ թերթիկում նշված ժամից ուշ վերադառնալու համար պատասխանատվությունը ամրագրված է օրենսդրությամբ։
Ինչո՞ւ են ԲՄՊ-ներ տեղակայված մայրաքաղաքում՝ հարցին փոխոստիկանապետը պատասխանեց․ «Դա պրոֆեսիոնալ մոտեցում է և ոչ մեկի իրավունքը, կարծում եմ, չի խախտում»։
Այս ընթացքում արտակարգ դրության պահանջի խախտման դեպքերի մասին հարցին Հայկ Մհրյանը պատասխանեց, որ 92 հոգու արդեն մեքենաներից որպես երրորդ անձ դուրս են հրավիրել, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել, իսկ այսօր ժամը 16։00-ից հետո ամբողջությամբ կկիրառեն օրենսդրությունը․ մինչև 16։00-ն փորձելու են քաղաքացիներին ընտելացնել պրոցեսին։
Մանրամասն՝ տեսանյութում․