կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-23 14:19
Իրավական

3 զոհ` նույն կուրսից. Կարենը պատրաստվում էր նշանվել...

3 զոհ` նույն կուրսից. Կարենը պատրաստվում էր նշանվել...

Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` զոհված լեյտենանտը 21 տարեկան էր, անցյալ տարի էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և գործուղվել Տավուշի մարզի զորամասերից մեկը: Մեր տեղեկություններով` Կարենը Գալստյանների ընտանիքի երկրորդ ` կրտսեր զավակն էր, պատրաստվում էր նշանվել: Սովորական ապրող ընտանիք էր, հայրը պարբերաբար մեկնում էր ՌԴ` արտագնա աշխատանքի:

 

Yerkir.am-ի հետ զրույցում լեյտենանտի նախկին կուրսընկերները Կարենին բնութագրեցին շատ կենսուրախ, աշխույժ, բոլորի հետ շփվող: Նրանց խոսքով` Կարենը սիրում էր ֆիլմեր դիտել և նկարել: Ընկերները չեն հավատում ընկերոջ մահվան լուրին: «Կարծես, անիծված կուրս լինի` երկու Կարեններն էլ այս տարի դիվերսիայի հետևանքով զոհվեցին»,- մեզ հետ զրույցում նշեց կուրսընկերներից մեկը:

 

Նշենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերվա դիվերսիային զոհ գնացած սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանն այսօր սպանված զինվորի համակուրսեցին էր: Այս կուրսից էր նաև 2013 թ. հունիսի 3-ին ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանը: