Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով զինծառայողի մահվան երկու դժբախտ դեպք է գրանցվել Արցախում: Yerkir.am-ի տեղեկություններով` երկու դեպքերն էլ տեղի են ունեցել Մարտունու շրջանում:
Նախնական տեղեկություններով` երեկ` ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։
Մյուս դեպքն էլ տեղի է ունեցել ժամը 07:00-ի սահմաններում: N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:
Նշենք, որ երկու զինծառայողներն էլ 19 տարեկան են:
Կարեն Աղաբեկյանը Ջերմուկ քաղաքային համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ էր, մեկ տարի 2 ամսվա ծառայող: Մեզ հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնեց, որ Կարենի ընտանիքը սովորական գյուղացու ընտանիք էր, հայրն աշխատում էր ԱԻՆ-ում, Կարենն ընտանիքի կրտսեր զավակն էր, ունի իրենից մեծ քույր և եղբայր, ով նույնպես ծառայել էր բանակում: Քաղաքապետը նշեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կարեն Աղաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 18.00-ին, Ջերմուկի Սբ Գայանե եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 23-ին` ժամը 13.00-ին: