|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տիգրան Մեծի 4 հասցեում` «Երեւան» կինոթատրոնի հարեւանությամբ, եւ գրեթե հրապարակում գտնվող Պետական գույքի կառավարման վարչության ու «Հայարդնախագիծ ինստիտուտ» ԲԲԸ-ի շենքի նկուղային հարկում զվարճանքի կենտրոն է կառուցվելու:
«Ժամանակ»-ի տեղեկություններով` այդ շենքի որոշ մասը պատկանում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, եւ վերջինս նեղ շրջանակում հայտարարել է, որ շենքի նկուղային հատվածում զվարճանքի կենտրոն կառուցելու համար ստացել է Կարեն Կարապետյանի «դաբրոն»:
Նախատեսվում է, որ համալիրն ունենալու է սաունա, բիլիարդ, առանձնասենյակներ, ինչպես նաեւ չորս մուտք:
Հիշեցնենք, որ մինչ բնապահպանության նախարար լինելը, Արամ Հարությունյանը զբաղեցնում էր քաղաքաշինության նախարարի պաշտոնը, իսկ «Հայարդնախագիծ ինստիտուտը» թեեւ անմիջականորեն չի ենթարկվում քաղաքաշինության նախարարությանը, սակայն որոշակի կապ կա: 2006թ. նույն շենքի տանիքին վեցերորդ հարկի կառուցման աշխատանքներն էին տարվում, եւ այն ժամանակ քաղաքաշինության նախարարն էր հենց Արամ Հարությունյանը: