|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տեղեկացրել էինք, որ 91 տարեկան հասակում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը:
Թուրքական Haberler-ը տեղեկացնում է, որ թագավորի հուղարկավորման արարողության մասնակցելու համար Ռիադ կմեկնի նախագահ Էրդողանը:
Հայտնի է դարձել, որ թագավորի հուղարկավորությանը ներկա է լինելու նաև Եգիպտոսի նախագահ Սիսին, ինչը տհաճ անակնկալ է լինելու Էրդողանի համար:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Էրդողանն իր ելույթում միջազգային հանրությանը մեղադրել էր Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացնողներին օրինականացնելու մեջ, որից հետո Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Աթին խիստ քննադատության էր ենթարկել նրան և չեղյալ հայտարարել երկկողմ հանդիպումները: