կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-17 09:30
Հասարակություն

Տհաճ անակնկալ. գազը կթանկանա ՀՀ բնակչության համար, ՌԴ-ն ակնարկում է 30 տոկոս թանկացման մասին. «Ժողովուրդ»

Տհաճ անակնկալ. գազը կթանկանա ՀՀ բնակչության համար, ՌԴ-ն ակնարկում է 30 տոկոս թանկացման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաեւ ՀՀ բնակչության համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եվ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ այցելի Հայաստան, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել անմիջապես նրա հետ:

Բայց, մյուս կողմից, հայկական կողմը հույս ունի, որ կկարողանա բանակցությունների շնորհիվ հասնել 30 տոկոսի փոփոխությանը: Բայց, ըստ մասնագետների, գազի գնի բարձրացումը ՀՀ բնակչության համար անխուսափելի է:

Այս առիթով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Գազի գնի հարցը միշտ էլ քննարկում ենք, բայց տոկոսի մասին հարց չկա: Արդյունքը պարզ կլինի բանակցություններից հետո»: