|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը. հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդագրության համաձայն` կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում առկա իրավիճակի մասին` անդրադառնալով նաև Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակին, որը, ցավոք, չի նպաստում համատեղ ջանքերի համախմբմանը սիրիական հակամարտության և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում: