|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը արձակուրդի համար մեկնել է Մարոկկո, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծախսել է 100 մլն դոլար:
Ըստ The Daily Mail-ի՝ իր ամենասիրած հանգստյան վայրը՝ Մարոկկոյի հյուսիս մեկնած թագավորին դիմավորել է Մարոկկոյի վարչապետը:
Սալմանը հանգստացել է իրեն պատկանող ամառային պալատում: Նրա հետ մեկնած 1000 հոգանոց թիկնազորի յուրաքանչյուր անդամը մեկ ամիս շարունակ նույնպես ապրել է 5 աստղանի հյուրանոցում: Մարոկկոյում թագավորն ու նրան ուղեկցող խմբի անդամներն օգտագործել են 200 մեքենա:
Ըստ կայքի՝ Սալմանի՝ Մարոկկոյում անցկացրած արձակուրդի ծախսը հավասար է իր երկրի զբոսաշրջության տարեկան եկամտի 1.5%-ին: