Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրանուշ Չփլախյանն ու նրա քույրը ստիպված կրկին դիմել են դատարան` փողոցում չհայտնվելու և իրենց տունը հետ վերադարձնելու համար:
Նրանց պնդմամբ` իրենք տունը կորցնելու վտանգի առաջ են կանգնել կառավարության` այժմ արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանի վաշխառու գործունեության հետեւանքով: Քույրերն ամիսներ շարունակ կառավարության շենքի մոտ բարձրաձայնում էին իրենց խնդրի մասին: Ի վերջո, արձագանք եղավ, Սիրանուշ Չփլախյանին ընդունել էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանը, խոստացել օգնել: Օրեր առաջ էլ տեղեկացանք, որ Նունե Պլուզյանին ազատել են աշխատանքից, սակայն Չփլախյան քույրերի խնդիրը վերջնական լուծում չի ստացել:
Ի սկզբանե նրանք 25 հազար դոլար են պարտք վերցրել` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, սակայն, որպես պարտքի համար երաշխիք ,ոչ թե գրավի պայմանագիր է կնքվել, այլտան առուվաճառքի: Առուվաճառքի պայմանագրով անշարժ գույքը փոխանցվել է Նունե Պլուզյանի եղբորը` Հրայր Բաբայանին: Որոշ ժամանակ անց Հ. Բաբայանը դիմել է դատարան` պահանջելով վտարել Չփլախյան քույրերին իրեն պատկանող տնից: Խնդրի մանրամասներին Yerkir.am-ն անդրադարձել էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Սիրանուշ Չփլախյանը հայտնեց, որ դատարան էին դիմել` շինծու գործարքի հիմքով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու և փաստացի տիրապետման հիմքով ժառանագությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Հայցադիմումը վարույթ է ընդունվել, առաջին դատական նիստը նշանակվել է այս տարվա փետրվարի 19-ին: Գործը քննվելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ:
Հայցադիմումին կից Չփլախյանները հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն էլ են ներկայացրել դատարանին, և այն բավարարվել է` Հրայր Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը արգելանքի տակ է վերցվել: