Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ջերմոցներից մեկում կախված անձ կա:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` նշված այգու 4-րդ ջերմոցում իրավապահները հայտնաբերել են 39-ամյա Է. Հովակիմյանի դին՝ կախված վիճակում: Է. Հովակիմյանը ամուսնացած էր և ուներ երեխաներ:
Ըստ դիակի նախնական զննության` մարմնի վրա բռնության հետքեր չկան: Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, Է. Հովակիմյանը աշխատում էր ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարորդ: Դիակի մոտ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է նաև բջջային հեռախոս, ավտոմեքենայի բանալիներ, իսկ օպերատիվ քննչական խմբի անդամներից մի քանիսն էլ փորձում են պարզել ավտոմեքենայի գտնվելու վայրը: