|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսական ընդդիմադիր Дождь-ը ՝«Ի՞նչ չհասկացան Ռուսաստանում` Գյումրիի ողբերգության հետ կապված» մեծ ռեպարտաժ է պատրաստել:
Հեռուստաալիքն անդրադարձել է փոքրիկ Սերյոժայի մահվանը, Պերմյակովի՝ զորամասից փախչելու և դաժան սպանության մանրամասներին, Գյումրիում տեղի ունեցած ակցիաներին և բախումներին:
Նշվում է նաեւ, որ Գյումրիի վերջին դեպքերը արթնացրել են հայերի հին վերքերը, երբ Պոդոլսկում վթարի մեղավոր ճանաչված Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով նվաստացրեցին դատարանում: Ռեպորտաժում նշվում է, որ հայերը վրդովված են, որ Հարությունյանին նվաստացրել են և դատել ՌԴ-ում, իսկ դաժան սպանության մեջ կասկածյվող Պերմյակովին չեն հանձնում հայկական կողմին:
Հեռուստաալիքը նաև նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգությունից միայն 6 օր անց արեց այն ինչ շուտ պետք է աներ՝ ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին: «Այս ողջ ընթացքում դա, կարծես, առաջին քայլն էր՝ ուղղված հասարակությունում առաջացած կոնֆլիկտը մեղմելուն»,- ասվում է ռեպորտաժում: