Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունում այսօր թեթեւ վեճի բռնվեցին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, երբ վերջինս ներկայացնում էր ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագրի եւ մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար վիճակագրական ծառայությանը 100 մլն դրամ հատկացնելու մասին որոշումները։
Մնացականյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ֆինանսավորման խնդիրը վերջնականապես լուծված չէ: Ֆինանսների նախարարն էլ առաջարկեց հարցին անդրադառնալ տարվա երկրորդ կեսին: «Եթե խնայողություններ լինեն, գումար կհատկացվի, բայց միայն տարվա երրորդ եռամսյակում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Սակայն, ի վերջո, վարչապետի միջնորդությամբ, որոշվեց 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացնել է 100 մլն դրամ: Նիստի ժամանակ հաստատվեց նաեւ ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը), մեկամսյա ժամկետում հաստատվելու է նաեւ մարդահամարի հարցաթերթը:
Նշենք, որ Հայաստանում թվով երկրորդ մարդահամարը կանցկացվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-21-ը։