Մոսկվայի կենտրոնում հարձակվել են ընդդիմադիր Дождь հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր և հաղորդավարուհի Քսենյա Բատանովայի վրա. հայտնում է Эхо Москвы-ն: Դեպքը տեղի է ունեցել դեռ ուրբաթ երեկոյան, սակայն այդ մասին նոր է հայտնի դարձել:
Անհայտ անձինք նրան մոտ 10 հարված են հասցրել, վերցրել հեռախոսն ու ականջօղերը և փախուստի դիմել:
Բատանովան այժմ գտնվում է հիվանդանոցում, նա ուղեղի ցնցում է ստացել և դիմային ոսկրի կոտրվածք:
Հայտնի է, որ Բատանովան ընտրատեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամ էր՝ որոշիչ ձայնի իրավունքով: Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Պետդումայի ընտրությունների օրը նա պետք է աշխատեր ընտրատեղամասում: