կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-14 23:56
Հասարակություն

Ոչ դավաճան հողատուն ոչ էլ քաղաքական տրյապկան չհասկացան գաղտնիքը. դիտարկում

Ոչ դավաճան հողատուն ոչ էլ քաղաքական տրյապկան չհասկացան գաղտնիքը. դիտարկում
նիկոլի լուսավոր դեսպանն իբր բացահայտել է իր տիրոջ մեծ գաղտնիքը, ինչը նա չհասցրեց ներկայացնել ԱԺ-ի նիստի ընթացքում:
 
Ըստ «քաղաքական տրյապկայի», «երբ 2007 թ․ Հայաստանը համաձայնել է Մադրիդյան սկզբունքներին, դրանով Հայաստանը առոչինչ է ճանաչել Արցախի 1991թ․ հանրաքվեն, որով Արցախը անկախություն էր հռչակել, քանի որ Մադրիդյան սկզբունքներով արդեն նոր հանրաքվեի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվում»։
 
Լուսավոր դեսպանի տրամաբանությունը կարելի է նաև կիրառել Մադրիդյան մեկ այլ սկզբունքի պարագային:
 
Տարիներ շարունակ հայկական կողմը հայտարարում էր, թե Արցախի մերձակա 7 շրջանները հայկական պատմական հողեր են ու դրանք չեն վերադարձվելու, իսկ միաժամանակ նաև հայտարարում էր, որ բանակցությունների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են, որը ներառում էր այդ տարածքների վերադարձը:
 
2016 թվականի համահայկական հեռուստամարաթոնին մասնակցելու համար Լոս Անջելես էր այցելել Արցախի Հանրապետության փոխվարչապետ գեներալ Արթուր Աղաբեկյանը: Առիթը հարմար նկատելով մի հանդիպման ժամանակ նույն հակասության մասին հարցրեցի հարգելի գեներալին:
 
Գեներալը պատասխանեց մեկ նախադասությամբ: «Այդ տարածքների վերադարձի շուրջ բանակցում ենք, որպեսզի պարտավոր չլինենք դրանք չվերադարձնել»:
 
Առերևույթ տարօրինակ համարվող այդ նախադասությունն իր մեջ պարունակում է այն գաղտնիքը, որ չհասկացավ դավաճան հողատուն ու հենց այդ պատճառով էլ Արցախը մատնեց աղետի:
 
Գաղտնիքը հետևյալն է, որի մասին ի դեպ անգամներ խոսել են նաև երկրորդ և երրրոդ նախագահները: Թշնամուն ամեն գնով պահել բանակցության սեղանին, քանի որ բանակցության այլընտրանքը լինում է պատերազմը:
 
Նույն տրամաբանությունը գործում է նաև լուսավոր դեսպանի մատնանշած կետի պարագային:
 
Նախ ինչ-որ սկզբունքի շուրջ բանակցել դեռ դրա հետ համաձայնել չի նշանակում: Իսկ հայկական կողմը բանակցել է Մադրիդյան սկզբունքների շուրջ, ոչ թե վերջնական համաձայնություն տվել դրան:
 
Երկրորդ՝ հիշյալ սկզբունքի և Մադրիդյան մյուս սկզբունքների շուրջ բանակցելով ՀՀ երկու նախագահներին հաջողվել էր ալիևին պահել բանակցության սեղանին ու կանխել պատերազմի վտանգը, ինչը հենց այդպես էլ երեկ չհասկացավ դավաճան հողատուն, իսկ այսօր նրա «քաղաքական տրյապկա» դեսպանը:
 
Ռոբերտ Մարգարյան
 
Քաղաքագետ-իրավաբան