կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-20 13:54
Հասարակություն

Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը

Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման սկզբում Նախագահը եւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը:

 

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը, եւ մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը: Նախագահ Սահակյանն ընդգծել է այս ծանր պահին հայության միասնության ու համախմբվածության անհրաժեշտությունը, ինչը ցանկացած փորձություն հաղթահարելու կարեւոր գրավականներից է:

 

Անդրադառնալով դատական համակարգի աշխատողի օրվան` Բակո Սահակյանը նշել է, որ կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները ժողովրդավարական պետության եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են` հավելելով, որ դատավորների անաչառ աշխատանքով, բարձր բարոյական ու մասնագիտական հատկանիշներով է նաեւ մեծապես պայմանավորված արդարության պաշտպանության, իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը: