|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շիշլիի մասնաճյուղը Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ երթ է կազմակերպել:
Ըստ «Ակօս»-ի՝ երթի մասնակիցները պնդել են, որ օրեր առաջ ձերբակալված` Ջիզրեի ոստիկանապետը Էրջան Դեմկրը կապ ունի Դինքի սպանության հետ: Նրանք հայտարարել են նաև, որ Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած` հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի և տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանությունները Հայոց ցեղասպանության շարունակությունն են:
Երթի մասնակիցները ստորագրահավաք են սկսել «Էրգենեքոնի» փողոցը Հրանտ Դինքի անունով անվանելու համար և «Հրանտ Դինքի փողոց» գրությունն են փակցրել փողոցում: Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև Հայոց ցեղասպանության մեկնարկի օր համարվող ապրիլի 24-ը:
«Առերեսվե՛ք Ցեղասպանությանը Հրանտի հետ» պաստառը պարզած մարդիկ նաեւ կարգախոսներ են հնչեցրել՝ «Քուրդ, թուրք, հայ. կեցցե՛ ազգերի եղբայրությունը», «Մեր եղբայրն ես, Հրա՛նտ», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»: