Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առթիվ 2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին Բեռլինի «Սոֆիտել» հյուրանոցում տեղի ունեցավ Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը: Համագումարի կարգախոսն էր` ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ:
Ինչպես հայտնում է Arevelk.am-ը՝ չորս տարբեր երկրների խորհրդարանների 4 անդամներ, 5 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և 15 քաղաքացիական կազմակերպություններ իրենց մասնակցությունն ունեցան այս համագումարին: Նրանք քննության առան հետևյալ թեմաները` Ժողովրդավարություն, Երկխոսություն և Արդարադատություն, Կորուստների վերլուծություն, ուղղիչ միջոցառումների ասպեկտներ:
Համագումարում քննարկումներն ընթացան կլոր սեղանի շուրջ՝ ներառելով ճանապարհային քարտեզի և հեռանկարների հարցը և կազմվեց մի հանձնաժողով, որը կոչվում է «ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»: Հանձնաժողովը կնպաստի կառուցողական երկխոսության սկզբնավորմանը, որն էլ իր հերթին կհամախմբի Փոքր Ասիայի ժողովուրդներին` արդարության, խաղաղության և ժողովրդավարության հարցում: