Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ «Ակօս»
Մեկ ամիս է` պատրաստվում եմ հունվարի 19-ին Բեռլինի Գորկու անվան թատրոնում կայանալիք հիշատակի արարողությանը։ Գրություններդ, կյանքիդ պատմությունը, քո մասին գրքերն եմ վերընթերցում։ Ելույթներդ եմ ունկնդրում, հիշողությունները թարմացնում։
Մերօրյա վախի մթնոլորտում դիմադրության նմանատիպ պատմություն կարդալը քաջություն է ներշնչում։
Հիացմունքով եմ հիշում, թե ինչպես էր մեն-մենակ ընդդիմանում կառավարությանը, սփյուռքին, եկեղեցուն, «սխալվում եք» ասելով՝ թիրախի և նմանը չունեցած խղճի ձայնի էր վերածվում։
Ընթերցածներիցս հասկանում եմ, որ միշտ ճիշտն էիր խոսում, գրում, պաշտպանում, սակայն նաև տեսնում եմ, որ երբեմն միայնակ, լարված էիր, սակայն միշտ հաստատակամ և խիզախ։
Հիմա ավելի լավ եմ հասկանում վախվորած աղավնու հոգեվիճակդ և, չնայած այդ հոգեվիճակիդ, փողոցներում միայնակ զբոսնելդ։
Գրել ես, որ այս երկրում մարդիկ աղավնիներին չեն վնասի։ Արդյոք իսկապես հավատու՞մ էիր դրան, թե՞ պարզապես ցանկանում էիր հավատալ։
Կարո՞ղ էիր պատկերացնել, որ քեզանից հետո տասնյակհազարավոր մարդիկ «Բոլորս հայ ենք» բացականչություններով քայլերթի են դուրս գալու։ Պատկերացնո՞ւմ էիր, որ կյանքիդ ընթացքում երազածդ փոխադարձ հասկացությունը մահվամբդ ես կառուցելու։
Ընթերցելով` ավելի լավ եմ հասկանում՝ քեզ հետ միասին ի՞նչ ենք կորցրել․ քեզանից հետո «կողմերը» ապրիլի 23-ից ապրիլի 24-ին անցան։ Մենք մեր ապրիլի 23․5-ին կորցրեցինք։
Եվ միգուցե սա է պատճառը, որ այսօր աղավնիները քաղաքի կենտրոնում գոնե վախվորած, սակայն ազատ չեն կարողանում գոյատևել։
Ջան Դյունդար