Արդեն տեղեկացրել ենք, որ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ռուսական ռազմաբազայում տեսել է Գյումրու սպանդին իրականացնելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին: Լրագրողների հետ զրույցում իր տպավորություններ ներկայացնելիս նա ակնհայտորեն բորբոքված էր:
«Տեսել ենք էդ ոճրագործին, տեսնելու բան չկար` հիմարի դեմքով: Մի հատ ուռոդ... Ներկայացնելու բան չկա: ;Դեմքն ենք տեսել: Ինքն էր` նույն լուսանկարինը: Խցիկ չենք մտել, փոքր անցքից կարողացել ենք տեսնել ոճրագործին: Միայնակ էր: Երկու-երեք անգամ տեսել ենք` ոչխարն էր, վիժվածքը… Սեռի գույնի պիժամով էր, ինչ էր հագը…»,- ասաց Գրիգորյանը եւ ընդգծեց, որ Պերմյակովին տեսանկարահանելու եւ ցույց տալու խոստում չի տվել: