|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր աչքերով է ռազմաբազայում տեսել Գյումրու սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Այս մասին քիչ առաջ Գրիգորյանը հայտնեց ցուցարարներին: Նրա հետ միասին եղել է մեկ ցուցարար:
«Այնտեղ է /նկատի ունի ռուսական ռազմաբազայում-խմբ./, ես իմ աչքով տեսել եմ: Ցույց տվեցինք, որ վիրավորված ենք, պահանջատեր ենք: Մի քանի հոգի այսօր փորձեցին սադրանքներ հրահրել, նրանք կապ չունեն գյումրեցիների հետ, ավելորդ լարվածությունն անցած է»,- ասաց Գրիգորյանը եւ հորդորեց ցուցարարներին տուն գնալ: